Արցախյան շուկայում թուրքական ապրանքներ են հայտնվել․ ինչպե՞ս

Արցախյան շուկայում թուրքական ապրանքներ են հայտնվել․ ինչպե՞ս

Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություն էր տարածվել Արցախում թուրքական ծագում ունեցող գյուղատնտեսական մթերքի վաճառքի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն։

ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում նշված դեպքի հանգամանքները պարզելու, այդ թվում հիշյալ ապրանքի ծագման աղբյուրը և արցախյան շուկայում հայտնվելու ճանապարհը պարզելու ուղղությամբ:

Ձեռնարկված միջոցների ու արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: