Ռեհանը կանխում է սրտի նոպանների առաջացումն ու ամրացնում է սրտանոթային համակարգը․ ի՞նչպես

Ռեհանը կանխում է սրտի նոպանների առաջացումն ու ամրացնում է սրտանոթային համակարգը․ ի՞նչպես

Ռեհան կանաչ յուրահատուկ բույրով բույս է:Գոյություն ունեն ռեհանի 6 տարբեր տեսակներ: Ռեհանն ունի հզոր հակաօքսիդանտային հատկություններ:

Բետա-կարոտինը հանդիսանում է այդ հակաօքսիդանտներից մեկը, որոնք օրգանիզմում վերածվում են վիտամին А-ի:Այն կանխում է խոլեստերինի օքսիդացումը և պաշտպանում է սիրտն ու արյունատար անոթները:Այն նաև կանխում է ռևմատոիդ արթրիտի, ասթմայի, օստեոարթրիտ զարգացումը: Ռեհանը շատ օգտակար է առողջության համար:

Փորձենք հասկանալ, թե որքանով է այն օգտակար մարդու օրգանիզնմի համար:

1. Բնական հակաբիոտիկ

Համաձայն գիտական հետազոտությունների, ռեհանը ամրացնում է իմունային համակարգը: Այն օժտված է հզոր հակասեպտիկ ու հակաբակտերիալ հատկություններով:

Պաշտպանում է սիրտն ու արյունատար անոթները

Ռեհանը պարունակում է վիտամին B6-ի ու մագնեզիումի մեծ քանակություն:Մագնեզիումը կանխում է սրտի նոպանների առաջացումն ու ամրացնում է սրտանոթային համակարգը: Վիտամին B6-ը կանխում է վնասակար տարերի կուտակումը:Ավելին, այս բույսը նվազեցնում է առիթմիայի առաջացման հավանականությունն ու թուլացնում է մկանները:

Ռեհանը խոհարարության մեջ

Ռեհանը անփոխարինելի համեմունք է աշխարհի շատ խոհանոցներում:Դա պայմանավորված է նրանով,որ այն հիանալի համատեղվում է շատ ճաշատեսակների հետ:

Սակայն հարկավոր է հիշել,որ այն ճաշատեսակների վրա կարելի է ավելացնել պատրաստման ամենավերջին պահին, որպեսզի այն պահպանի իր համը:Խորհուրդ է տրվում միշտ օգտագործել թարմ ռեհան:

Ռեհանով թեյը շատ համեղ ու օգտակար է:Այն բավականին հեշտ է պատրաստվում.անհրաժեշտ է կտրել մի քանի թարմ ռեհանի տերևներ,լցնել այն եռացրած տաք ջրի մեջ ու ծածկել բաժակը: Թողնել թրմվի 8-10 րոպե ու քամել: