YouTube-ի օգտատերերը զրկվել են օգտակար գործառույթից iPhone-ններում

YouTube-ն անջատել է «նկար նկարի մեջ» ռեժիմը iOS սարքերի համար նախատեսված հավելվածի հայտնվելուց ինը ամիս անց, հայտնում է Apple Insider-ը։
Picture-in-Picture-ը լողացող պատուհանում վիդեոյի ցուցադրման ռեժիմ է, որտեղ կարելի է նաեւ այլ աղբյուրից տեղեկատվություն նայել: iOS-ում այս ռեժիմը որպես «փորձարարական» գործառույթ հայտնվել էր 2021 թվականի օգոստոսին։
Ընդ որում, YouTube-ի ոչ բոլոր օգտատերերը կարող էին օգտագործել «նկարը նկարի մեջ» ռեժիմը, քանի որ այն հասանելի էր միայն YouTube Premium-ի բաժանորդներին: Չնայած այս ֆունկցիան հեռացվել էր iOS հավելվածից, Android-ի օգտատերերն այս պահին կարող են օգտագործել այն: