Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում․ նոր տվյալներ

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում․ նոր տվյալներ

ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 14-20-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 118 նոր դեպք, կատարվել է 1373 թեստավորում: Առողջացել է 144 բուժառու, մահվան դեպք չի արձանագրվել:

Կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 631 դեպք է հաստատվել, որոնցից 434 743-ը՝ առողջացած:

Փաստացի բուժում է ստանում 307 բուժառու: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8709 մահվան դեպք է արձանագրվել: