«Բելազների պարկ»-ի մոտ բախվել են Ford Transit-ն ու Камаз-ը. մանրամասներ

«Բելազների պարկ»-ի մոտ բախվել են Ford Transit-ն ու Камаз-ը. մանրամասներ

Նոյեմբերի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Եղվարդի «Բելազների պարկ»-ի մոտ բախվել են Камаз և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Տեղում օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը բուժօգնություն է ցուցաբերել 1 հոգու, սակայն թե՛ վարորդները, և թե՛ բուժօգնություն ստացած քաղաքացին հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց: 

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը: