Կրեմլում հայտարարել են, որ ցանկանում են ավարտել պատերազմը, բայց իրենց նպատակներին հասնելուց հետո

Կրեմլում հայտարարել են, որ ցանկանում են ավարտել պատերազմը, բայց իրենց նպատակներին հասնելուց հետո

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ կարևոր է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ, որպեսզի ռազմական գործողության նպատակները հնարավորինս շուտ իրականացվեն և ռազմական գործողությունները դադարեցվեն։ Տեղեկանում ենք Украинская правда-ից։

«Մենք ուրախ կլինենք շարունակել բանակցությունները Բելառուսում: Բայց ուկրաինացիները դա չեն ցանկանում: Ինչ-ինչ պատճառներով դա նրանց համար կամ անհարմար է, կամ ինչ-որ այլ պատճառով։ Ի վերջո, բոլորն ուզում են, որ ռազմական գործողության նպատակները որքան հնարավոր է շուտ իրագործվեն և այդ ռազմական գործողությունները դադարեցվեն։ Սա հնարավոր է այս խաղաղ բանակցությունների միջոցով։ Չնայած դրանք հեշտ չեն»։»,-նշել է Պեսկովը։

Պեսկովը նաև ասել է, որ Ուկրաինայի, այսպես կոչված, «ապառազմականացումը» ամբողջությամբ է ընթանում, և ռազմական ենթակառուցվածքը մեծ մասամբ ոչնչացվել է, ինչը պատերազմի կարևոր նպատակներից է։

Նշվում է, որ Կրեմլի խոսնակը նաև հույս է հայտնել, որ Ուկրաինայում առասպելական «ազգայնական հակումները» կսկսեն մարել։

«Հուսով ենք, որ ռուսաց լեզուն, այնուամենայնիվ, կվերականգնի իր դիրքերը Ուկրաինայում»,-ասել է Պեսկովը։