Մուրադ Փափազյանը պարգևատրվել է Ֆրանսիայի ազգային շքանշանով

Մուրադ Փափազյանը պարգևատրվել է Ֆրանսիայի ազգային շքանշանով

Պարգեւատրում՝ Մուրատ Փափազեանի

9 Յուլիսին, վարչապետ Կապրիէլ Աթալի թելադրանքով, Ֆրանսայի «Պատուոյ կարգ»-ի ազգային շքանշան շնորհուած է Մուրատ Փափազեանի:

Այս շքանշանը, որուն հեղինակն է Նափոլէոն Պոնափարթ, կը շնորհուի 9 մայիս 1802-էն ի վեր՝ զինուորական թէ քաղաքային անձանց, որոնք յատկանշական ծառայութիւն մատուցած են Ֆրանսայի: Մինչ օրս 1 միլիոն անձ պարգեւատրուած է այս շքանշանով:

ՀՅԴ Բիւրոյի անդամ ընկեր Մուրատ Փափազեան համանախագահն է Ֆրանսայի Հայկական Կազմակերպութիւններու Համակարգող Խորհուրդին:

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն