Տեսադիտարկման միջոցով փորձում ենք հասկանալ՝ շենքի ներսում ինչ կա. մուտք գործելը վտանգավոր է․ ԱԻ փոխնախարար

Պայթյունի վտանգ չկա, բայց հնարավոր է` փոքր ծխային օջախներ լինեն․ հովացման աշխատանքներ իրականացվում են։ Մենք տեսադիտարկման միջոցով փորձում ենք հասկանալ, թե շենքի ներսում ինչ կա, մուտք գործել հնարավոր չէ, վտանգավոր է փրկարարների համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը՝ խոսելով «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում իրականացվող աշխատանքների մասին։

Հարցին, թե ի՞նչ փուլում են տարածքի պատասխանատուների հետ աշխատանքները՝ վերջինս պատասխանեց, որ փորձում են հասկանալ շինության հատակագիծը, որը կօգնի որոնողափրկարարական աշխատանքներին։ «Այս պահին դժվար է ասել, թե աշխատանքներն ինչքան կտևեն, բայց աշխատանքներն ինստենսիվ են, այս տեմպերով շարժվում ենք առաջ։ Պայթյունը, կարելի է ասել, հենց շենքի մեջտեղում է եղել»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում.

Լիաննա Թորոսյան