Իհարկե, հոկտեմբերի 27-ի նոր վտանգ տեսնում եմ․ Ալեն Սիմոնյան
Մենք պետք է հասկանանք, որ աշխարհում որևէ մեկը մեզ սիրելու կամ չսիրելու խնդիր չունի, որ կան շահեր: Մենք պետք է հասկանանք, որ ներքին խժդժությունները կարող են բերել շատ կտրուկ բաների, պետությունը դրա պատճառով կարող է գլխատվել, նույնիսկ պետականությունը կորցնենք: Այս մասին ԱԺ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Կարծում եմ՝ մենք այդ դասերը քաղել ենք, որովհետև նոյեմբերի 9-ից հետո այն ամենը, որ տեղի ունեցավ, հետագա ներքաղաքական զարգացումները, դա նաև այդ դասերի շնորհիվ է, որ մենք գիտակցում ենք: Այնուամենայնիվ, ամենակտրուկ պահերին մենք համախմբվում ենք, հասկանում ենք, որ խոսքը ինչ-որ մեկի հարց չի, ինչ-որ մեկի պաշտոնի հարց չի։ Մենք պետականություն պահելու խնդիր ունենք»:
Հարցին՝ նոր հոկտեմբերի 27-ի վտանգ տեսնո՞ւմ է, ԱԺ նապագահը պատասխանեց։
«Իհարկե, տեսնում եմ, ես այն չեմ բացառում, էն էլ էս իրավիճակում: Այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին, դրա նախօրեին տեղի ունեցած իրադարձությունները սրանից շատ ավելի քիչ կարևորություն ունեցող էին, շատ ավելի հեռու էր, օրինակ, Մեղրին հանձնելու գաղափարը։ Խաղաղության խաչմերուկը սրան չի հանգեցնի»,- հավելեց Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում