Հերթական գործն են կարում զոհվածի ծնողի վրա. տիկին Գայանեն պատրաստ է պաշտպանել իր իրավունքը

Այս իշխանությունը փորձ է անում հերթական գործը կարել, այս անգամ արդեն զոհված զինծառայողի ծնողի վրա: Պաշտպանական թիմն ու տիկին Գայանեն պատրաստվում են պաշտպանել իրենց իրավունքները:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:    

Վերջինս այն պատգամավորներից է, որ այցելել է տիկին Գայանեին ՁՊՎ-ում, սնունդ տարել կնոջ համար:  

Նա տեղեկացրեց, որ տիկին Գայանեն չի սնվում, հացադուլ է հայտարարել,  իսկ իր մոտի սնունդը խնդրել է դուրս հանել և փոխանցել զոհված զինծառայողների ծնողներին ու այն մարդկանց, որոնք դրսում են:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ, իր կարծիքով, տեղի չի ունեցել նախատեսված առերեսումը տիկին Գայանեի և Աշոտ Փաշինյանի միջև, ապա ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ այս իրավիճակում իշխանությունն ամեն քայլ գործելիս մտածում է, թե ինչ հետևանք է դա իր համար ունենալու.

«Որքան էլ փորձեն իրենց ֆեյքերի միջոցով ատելություն սերմանել հանրության շրջանում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, իշխանությունը հասկանում է, որ չի հաջողում: Դա ընդամենը սադրանք է և այս դեպքը դրա վառ ապացույցն է»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։