ԱԹՍ-ներով հարձակում է եղել Բելգորոդի շրջանում

ԱԹՍ-ներով հարձակում է եղել Բելգորոդի շրջանում

Առնվազն երեք անօդաչու թռչող սարք գիշերը հայտնվել է Ռուսաստանի տարածքում․ հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները։

Առաջին հարձակումը տեղի է ունեցել ժամը 01:25-ին։ Անօդաչու թռչող սարքը 3 արկ է նետել Լոզովայա Ռուդկա գյուղի տարածքում, որը գտնվում է ռուս-ուկրաինական սահմանից կես կիլոմետր հեռավորության վրա։

Երկրորդ հարձակումը գրանցվել է 15 րոպե անց՝ Ժուրավլևկա գյուղի մոտակայքում գտնվող տեղանքում:

Երրորդ հարձակումը տեղի է ունեցել ժամը 03:30-ին։ Անօդաչու թռչող սարքը թռչել է Ցապովկա գյուղի մերձակայքում գտնվող տարածք և գցել երկու ինքնաշեն պայթուցիկ սարք։

Հարձակումների հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։