Վրաստանը լրացրել է ԵՄ անդամակցության հարցաշարի առաջին մասը

Վրաստանը լրացրել է ԵՄ անդամակցության հարցաշարի առաջին մասը

Վրաստանի կառավարությունը լրացրել է հարցաշարի առաջին մասը, որն անհրաժեշտ է երկրին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, մայիսի 2-ին այն կփոխանցվի Եվրահանձնաժողովին, ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։ .

«Հարցաշարի առաջին մասը լրացվել է բոլոր պետական ​​մարմինների շատ ակտիվ մասնակցությամբ, մեծ աշխատանք է կատարվել։ Վրաստանի կառավարությունը երկուշաբթի այդ մասը կհանձնի Եվրահանձնաժողովին»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ հարցաշարի երկրորդ մասն ավելի տեխնիկական է եւ կոնկրետ, փաստաթղթում կա մոտ 2300 հարց, լրացման աշխատանքները շարունակվում են։

Ի սկզբանե Վրաստանի իշխանությունները նախատեսում էին ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել 2024-ին, սակայն Թբիլիսին որոշեց արագացնել գործընթացը։ Երկրին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու դիմումը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել էր մարտի 3-ին: