Ձիու նման սանձերը չեն կարող նման թվագրում ունենալ․ թանգարանի տնօրենը՝ պատմության դասագրքի մասին

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն անդրադարձել է 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքին։
«Կրկին 7-րդ դասարանի գիրք։ Ներկայացված է ձիու բրոնզի սանձ և թվագրվում է Ք.ա. 26-25-րդ դարերով։ Նման ձիու սանձերը չեն կարող նման թվագրում ունենալ, այլ թվագրվում են, օրինակ, Ք.ա. 16-15-րդ դարերով։ Դե դասագրքի հեղինակն ու հրատարակիչը կարող են ասել, որ էլի վրիպակ է եղել 1-ի տեղը 2-են գրել։ Նման սխալներն ու վրիպակները համատարած են նաև Ուրարտուին նախորդող շարադրանքում։ Նման կերպ դժվար մեր 1-ը 2 դառնա։
Շարունակելի ...», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։