Պլեճ, Գավառի փախլավա, գինի, երգ ու պար․ ապարանյան խելահեղ ձմեռը՝ Խաչասարի փեշերին

Երգեցին, պարեցին, խաղացին, կերան, խմեցին ուրախացան․ ավանդույթի համաձայն Ապարանը կրկին իր շուրջն էր հավաքել Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներին՝ տոնելու «Ապարանյան ձմեռ» ամենամյա մշակութային միջոցառումը։

2023-ի փետրվարյան առատ ձյունը ժամանցի սիրահարներին մեկտեղել էր Ապարան քաղաքից մոտավորապես 2 կմ հեռավորության վրա գտնվող Խաչասար լեռան մոտ, որտեղ անցկացվեցին մրցութային եւ սիրողական մրցաշարեր․ դահուկավազք, լեռնադահուկ, բազկամարտ, կշռաքարի բարձրացում, սահնակներով խաղ, պարանի ձգում, հրաձգություն, ռաֆտինգ, և այլն։

Փառատոնի մասնակիցների եւ հյուրերի համար կազմակերպվել էր անվճար հյուրասիրություն․ ներկայացված էին Հայաստանի տարբեր մարզերին բնորոշ ավանդական անուշահամ ուտելիքներ՝ գաթա, պահածոներ, ճաշատեսակներ, լեռներից բերված կանաչեղենով թթուներ եւ այլն։
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը բարձր գնահատեց Ապարանի համայնքապետարանի այս նախաձեռնությունը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։