Պապիկյանի՝ ՊՆ-ն լքելու լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը

Այսօր մամուլը գրել է, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մոտ օրերս հրաժարական է տալու։
«Դրանով Նիկոլը խփում է երկու նապաստակ: Նախ՝ կատարում է իր տերերի հանձնարարականը Պապիկյանից ազատվելու վերաբերյալ, և երկրորդ 15 զինվորի մահը դուրս է գրում Պապիկյանի վրա՝ բաց թողնելով գոլորշին»,- մասնավորապես գրել է «Իրավունքը»։
MediaHub.am-ի ՊՆ աղբյուրները վստահեցնում են՝ նման քննարկում անգամ չի եղել, Պապիկյանի հրաժարականի հարց չի բարձրացվել։
Ավելին, նախարարն այս շրջանում ակտիվորեն շարունակում է զինված ուժերում բարեփոխումների շրջանակում զորամասեր այցերը։
Նարե Գնունի