Այլընտրանք չկա, քան Սամվել Բաբայանին պետական նախարար նշանակելն է․ փաստաբան 

Մենք ոչ թե գտնվում ենք ցեղասպանության վտանգի առաջ, այլ արդեն մեր նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում։ Այս մասին այսօր Ստեփանակերտում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

«Պատմությունը ցույց է տվել, որ հայ ժողովուրդը ցեղասպանությունից խուսափել է միայն այն ժամանակ, երբ ինքնապաշտպանվել է, իսկ ինքնապաշտպանության համար փորձառու, ռազմական արվեստին տիրապետող է հարկավոր, ինչպիսինն է Սամվել Բաբայանը»,-ասաց նա։

Մարտիրոսյանի խոսքով՝ այլընտրանք չկա, քան Սամվել Բաբայանին պետական նախարար նշանակելն է։ 

Մանրամասները՝ տեսանյութում