Սամվել Բաբայանը ԱՀ իշխանություններին 2 ժամ ժամանակ տվեց
Արցախի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքում Սամվել Բաբայանը Արցախի իշխանություններին 2 ժամ ժամանակ տվեց, որպեսզի իր թիմակիցների հետ կարողանան ստանալ հնարավորություն իրենց ծրագրերն իրականացնելու, որոնք Արցախը ստեղծված իրվաճակից դուրս կբերեն։
Նշենք, որ Սամվել Բաբայանի աջակիցների պահանջն այն է, որ վերջինս նշանակվի պետնախարար։
«Ընդունեք, որ Սամվել Բաբայանը չի եկել ու պաշտոն ուզում, որևէ բևեռ չկա։ Մեզ առաջարկում են միանալ ո՞ւմ․ Ռուբեն Վարդանյանի՞ն, Բակո Սահակյանի՞ն, ԱԺԿ-ի՞ն, որը 20 տարի ղեկավարել է այս երկիրը, Դաշնակցությա՞նը, այս վիճակին ենք այսօր։ Հիմա մեզ առաջարկում են միանալ, ժողովուրդ, ի՞նչ միանալ։ Ափալ-թափալ մի ծրագիր են բերել, ասում են՝ էս էլ մեր ծրագիրն ա»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում