Պատերազմի սիմվոլ դարձած «խզված ձայնով» տղան՝ Մնացականը, միացավ պայքարին
Պատերազմի սիմվոլ դարձած «խզված ձայնով» տղան՝ հրետանավոր Մնացական Ավետիսյանը միացել է Արցախն ու Հայաստանը պաշտպանելու համար մղվող պայքարին։
«Արցախի պետականությունը և մեր հայրենակիցների՝ պատմական հայրենիքում ապրելու, արարելու իրավունքը բացարձակ արժեքներ են:
Կոչ եմ անում երիտասարդներին միանալ, մոբիլիզացնելու գաղափարները, տեր կանգնելու մեր հայրենիքին:
Սպասում ենք 19:30-ին Ազատության հրապարակում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։