Կանադայի հետ մեր համագործակցությունը ամուր է՝ հիմնված տարածաշրջանի զարգացման վրա․ Միրզոյան

Կանադայի հետ մեր համագործակցությունը ամուր է՝ հիմնված տարածաշրջանի զարգացման վրա․ Միրզոյան

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել նաև Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։ Հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։ 

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իր պաշտոնակցի հետ զրույցում նշել է․

«Եզրափակելով շփումները Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում՝ ուրախ էի մտքեր փոխանակել Կանադայի ԱԳ նախարար, իմ լավ բարեկամ Մելանի Ժոլիի հետ:

Մեր համագործակցությունն առավել ընդլայնելու հանձնառությունն ամուր է՝ հիմնված ընհանուր արժեքների և Հարավային Կովկասում կայուն զարգացումը խթանելու շահերի վրա»,- նախարարի խոսքերն է մեջբերում ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։