Տագնապ՝ մի շարք բնակավայրերում

Տագնապ՝ մի շարք բնակավայրերում

ՀՀ փրկարար ծառայությունը հայտնել է․

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Արագածոտնի մարզի Մաստարա բնակավայրում անցկացվելու է ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ից 13:30-ը, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում և Պտղնի բնակավայրում, իսկ ժամը 14:30-ից 17:00-ն Արամուս և Կաթնաղբյուր բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ:

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զորավան, Սարալանջ և Արագյուղ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: