Մեկնարկել է ջրծաղիկի դեմ պատվաստումների իրականացման գործընթացը․ ինչ է հայտնի

Մեկնարկել է ջրծաղիկի դեմ պատվաստումների իրականացման գործընթացը․ ինչ է հայտնի

Հունվարի 31-ից մեկնարկել է ջրծաղիկի դեմ պատվաստումների իրականացման գործընթացը` փուլային եղանակով։

Հանրապետության առողջության առաջնային պահպանման կազմակերպություններն արդեն իսկ ապահովված են ջրծաղիկի դեմ ԱՀԿ նախաորակավորում ունեցող պատվաստանյութով։

Առաջին փուլով պատվաստումներն իրականացվելու են 2023 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծնված և 12 ամսականը լրացած երեխաների շրջանում, ովքեր չունեն փաստագրված ջրծաղիկի դեմ պատվաստումային կարգավիճակ կամ ջրծաղիկով հիվանդացման փաստ։

Ջրծաղիկը հնարավոր է կանխարգելել առկա անվտանգ ու արդյունավետ պատվաստանյութի շնորհիվ:

ՀՀ առողջապահության նախարարություն