Փաշինյան՝ զիջումների և ավտորիտարիզմի սիմվոլ 

Փաշինյան՝ զիջումների և ավտորիտարիզմի սիմվոլ 

Նոր Սահմանադրության ընդունման իր մտադրությամբ՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է բավարարել ոչ միայն Ադրբեջանի և խաղաղության «սպոնսոր» Արևմուտքի պահանջները, այլ նաև ամրապնդել սեփական իշխանությունը՝ դրա ավտորիտար բնույթը ինստիտուցիոնալ մակարդակի վրա բարձրացնելով Հիմնական օրենքում:

Նոր Սահմանադրության հայեցակարգում առաջարկվում է հրաժարվել խորհրդարանական կայուն մեծամասնության սկզբունքից և ստեղծել «փոքրամասնության կառավարություն ձևավորելու» հնարավորություն, որի իրագործման երկու տարբերակ է նշվում. մեկով՝ երկրի նախագահը կարող է Ազգային ժողովի առավել մեծ թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին նշանակել վարչապետ, մյուսով՝ կիրառել Երևանի քաղաքապետի ընտրության մոդելի նման իրավական ռեժիմ և որպես վարչապետ ընտրել առավել շատ ձայներ ստացած թեկնածուին:

Նախ, փորձենք հասկանալ, թե ինչու է Փաշինյանը հանգել նման լուծման:

Երևանի ավագանու վերջին հայտարարությունների արդյունքները ցույց տվեցին, որ ՔՊ-ն՝ անգամ արբանյակ կուսակցությունների հետ միասին, չի կարողանում ստանալ 50%+1 քվե, ըստ այդմ՝ Փաշինյանը մտածել է սեփական իշխանությունը երկարաձգելու մեխանիզմ:
Դա մոտավորապես իշխանության վերարտադրության երևանյան սվենարն է, որտեղ իշխանությունները կայունություն կարող են ապահովել կամ ստվերային ճնշումների ու գործարքների միջոցով, կամ էլ՝ ամբողջ հասակով մեկ հառնելու է լեգիտիմության դեֆիցիտը:

Այլ խոսքով, Փաշինյանը կամ պետք է գնա ընդգծված ավտորիտար կառավարման՝ խորհրդարանը վերածելով դեկորացիայի, կամ էլ՝ իշխանության լեգիտիմությունը խնդիրներ է հարուցելու երկրի անվտանգության համար:

Վահրամ Բագրատյան