Ես փրկիչ չեմ․ 10 տարի առաջ Արցախում ուժեղ իշխանություն էր․ Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը տելեգրամում պատասխանելով հարցին՝ ինչու չի փրկել Հայաստանն ու Արցախը 10 տարի առաջ, նշել է, որ ինքը փրկիչ չի, չի հավատում փրկիչներին։
«Ես հավատում եմ լիդերներին, ովքեր կարող են իրենց վրա պատասխանատվություն կրել, առաջ գնալ` իենց հետ տանելով ազգին։ 10 տարի առաջ Արցախում ուժեղ իշխանություն էր, որը կառուցում էր այն երկիրը, որ գտնում էր ճիշտ Արցախի ժողովրդի համար, ես էլ օգնում էի։ Վստահ եմ՝ մեկ փրկիչ չի կարող լինել։ Պետք է նայենք ճշմարտության աչքերին՝ առաջ gnalwv, այլ ոչ անցյալը քննարկելով»։
Մանրամասները՝ տեսանյութում