Oile․ Սիրուշոյի նոր երգն արդեն հասանելի է (տեսանյութ)

Oile․ Սիրուշոյի նոր երգն արդեն հասանելի է (տեսանյութ)

«Oile» երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը Սիրուշոն է, գործիքավորումը կատարել է Վաչե Տեր-Եղիշյանը։ 

Ավելի վաղ երգչուհին ևս մեկ հրապարակում էր արել, կից գրառմամբ.

 

«Այս իրականության մեջ ու հենց հիմա պիտի «Արմատ»-ի երգերը գրեի… Բայց հիմա, երբ նստում եմ երգեր գրելու, գրչիցս հիմնականում սիրո մասին երգեր են դուրս գալիս… Սերն է պակասել բոլորին…»,-հրապարակմանը կից գրել է երգչուհին։ Նա հավելել է, որ երգը 5 անգամ փորձել են թողարկել «ու հետո հասկանալի պատճառներով՝ հետաձգել…»։ «Բայց ուզում եմ իմ երգերով էլ ձեր կողքին լինել… Բոլոր սրտացավ ու պայքարող մարդկանց… «Արմատ»-ը ձեզ ՝բոլոր դժվար պահերի համար…, իսկ սա էլ թող էստեղ մնա»։