Գալու են ասեն՝ ախպեր, կպի գործերիդ, բանակաշինության հետ գործ չունես․ «Մանախը»՝ կամավորականների մասին
Իրենք խոսում են պրոֆեսիոնալ բանակի մասին, բայց չեն էլ մտածում, թե ինչ է լինելու կամավորականի կարգավիճակը։ Էդ կամավորականներն են փորձառու մարտիկներ։ Լուսանկյունից դուրս են մնում կամավորականները, վաղը- մյուս օր գալու են ասեն՝ ախպեր ջան, կպի գործերիդ, օրենքը սենց ա, դու էլ իրավունք չունես բանակաշինության մեջ գտնվես։
Նույնը անում են մեր խաչակիրների հետ։ Այս մասին այսօր Կառավարության դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Արթուր Այվազյանը (Մանախ)։
«Փաշօղլին լավ է հասկանում, որ մեր բանակը լավ վիճակում չէ, պատերազմից հետո մեր բանակն ավելի մեծ խնդիրներ ունեցավ, ի՞նչ շարայինի մասին է խոսքը այս պահին»,-ասաց նա։
Վերջինս շեշտեց, որ Կառավարության անդամներից մեկի հետ հանդիպում են պահանջում, որպեսզի իրենց հարցերի պատասխանը ստանան։
Նշենք, որ զինվորականները Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։
Մանրամասները՝ տեսանյութում: