Սեզոնային ալերգիա․ որո՞նք են հիմնական պատճառները, 8 բնական միջոց նրա դեմ պայքարելու համար

Սեզոնային ալերգիա․ որո՞նք են հիմնական պատճառները, 8 բնական միջոց նրա դեմ պայքարելու համար

Պոլինոզ՝ «Սեզոնային տանջանքների»

մեղավորը Սեզոնային ալերգիան տարվա որոշակի եղանակներին առաջացող ալերգիկ ռեակցիա է: Այն կարող է արտահայտվել կամ սեզոնային ռինոկոնյուկտիվիտի ու ռինիտի տեսքով, կամ էլ բրոնխիալ ասթմայի տեսքով: Սեզոնային ալերգիայի առաջացման պատճառը տարբեր բույսերի՝ ծառերի, ծաղիկների, նույնիսկ որոշ սնկերի և այլ բույսերի փոշին է: Սեզոնային, և առհասարակ ցանկացած տեսակի ալերգիայով տառապող մարդիկ հաճախ են գիշերը արթնանում խեղդոցից և անհանգստությունից, որոնք էլ խաթարում են քնի ընթացքը: Մի քանի նմանատիպ գիշերներ, և քնի խանգարումը պատրաստ է: Առաջանում է նևրոզի վիճակ, դյուրագրգռություն, 2-3 անքուն գիշերները ցանկացած մարդու մոտ կարող են առաջացնել հիստերիա և գերակտիվություն:

Հիվանդությունը անտեսելու հետևանքները. Ալերգիայի հետ կատակները վատ վերջաբան են ունենում, այն կարող է բավական լուրջ հետևանքներ ունենալ: Եթե ալերգիկ պրոցեսը մատնել անուշադրության, իսկ պացիենտների մեծ մասը հենց այդպես էլ անում է, կարող են առաջանալ այնպիսի լուրջ հիվանդություններ, ինչպիսիք են բրոնխիալ սպազմը կամ բրոնխիալ ասթման:

Գարնան կեսից մինչև ամառվա վերջը տևող տանջանքներ. Սեզոնային ալերգիկ ռեակցիաները առաջանում են մոտավորապես ապրիլ-մայիս ընկած ժամանակահատվածում՝ ծառերի փոշուց, շարունակվել մինչև հուլիս ամսվա կեսը, ապա հերթը հասնում է ծաղիկներից ալերգիա ունեցողներին, իսկ այս շրջանը կարող է շարունակվել մինչ առաջին ձյունը: Օդում ալերգենների առկայությունը կախված չէ տարվա եղանակից, այլ ավելի շատ՝ ծաղկունքի սեզոնից:

Ալերգիա հրահրող ծառեր. «Վնասակար» և ալերգիկ ծառերի մեջ առաջին տեղն է զբաղեցնում կեչին, դրան են հաջորդում լաստենին, պնդուկի ծառը, թխկին, հացենին: Իսկ օրինակ վատ համբավ ունեցող բարդին, որին ամեն ինչում մեղադրում են, ինքնին ընդհանրապես չի առաջացնում ալերգիա:

Ալերգիկներին «մխիթարողները». Սեզոնային ալերգիան բուժող դեղամիջողները կարել է բաժանել մի քանի խմբի: Հակահիստամինային, հակաալերգիկ դեղամիջոցներ, որոնք կարելի է օգտագործել ինչպես տեղային կերպով (կաթիլներ, սփրեյներ), այնպես էլ դեղահաբերի տեսքով: Մեր օրերում շուկայում առկա հակաալերգիկ դեղամիջոցների տեսականին շատ լայն է, ուստի դեղամիջոց ընտրելուց առաջ հարկ է համաձայնեցնել բժշկի հետ, որը կմանրամասնի տվյալ դեղամիջոցի հատկությունները: Բժիշկը, դեղամիջոցը նշանակելուց առաջ, պիտի կարևորի ոչ միայն դրա արդյունավետությունը, այլև կողմնակի բարդություններին: Հաջորդ խմբին են պատկանում ալերգիկ բորբոքումները բուժող դեղամիջողները: Դրանք են հիմնականում քթի և աչքի կաթիլներն ու սփրեյները: 3-րդ խումբը գլյուկոկորտիկոստերոիդ տեղային կամ սիստեմային օգտագործման դեղամիջոցներն են: Սիստեմային դեղամիջոցները պետք է ընդունել այլ դեղամիջոցների անարդյունավետության դեպքում:

Ալերգիայի վրա դրական ազդող գործոններ. Սեզոնային ալերգիայի ժամանակ ալերգիկ մարդկանց կարևոր է մշտապես տեղյակ լինել եղանակի տեսության մասին, քանի որ եղանակային գործոնները մեծ ազդեցություն են թողնում ալերգիկ մարդու վիճակի վրա: Անձրևոտ եղանակին փոշու պարունակությունը օդում գալիորեն նվազում է, իսկ քամոտ ու չոր եղանակին ընդհակառակը՝ բարձրանում: 

Steptohealth.ru-ն գրում է, որ սեզոնային ալերգիան լուրջ անհարմարություններ է պատճառում։ Գոյություն ունեն մի խումբ բնական միջոցներ, որոնք կօգնեն թեթևացնել վիճակը։

Համեմունքներ։ Փորձեք սննդակարգ ներառել համեմունքներ, որոնք կօգնեն լավացնել ինքնազգացողությունը։ Կծու համեմունքը կօգնի քչացնել լորձի արտադրությունը, որն իր հերթին՝ կնպաստի շնչուղիների մաքրմանը։ Կարող եք օգտագործել կայենյան պղպեղ, իմբիր, մանանեխ։ Կարող են օգտակար լինել նաև սխտորն ու սոխը։

Խնձորի քացախ։ Սա ևս կօգնի թեթևացնել ալերգիայի նշանները։ 1 ճաշի գդալ խնձորի քացախը խառնեք 1 բաժակ ջրի հետ, խմեք օրվա ընթացքում 3 անգամ։ 1 ճաշի գդալ քացախը կարող եք խառնել նաև կիտրոնի թարմ հյութի և մեկ բաժակ մեղրի հետ։ Օրվա ընթացքում օգտագործեք 3 անգամ։

Կարդացեք նաև

Գլինտվեյն սպիտակ գինով, գարեջրով և կոնյակով. ընտրիր քո սիրելի տարբերակը

Դեկտեմբերի 4 ամենավտանգավոր օրերը՝ ըստ լուսնային օրացույցի

Օդրի Հեփբերնի այս մեկ խորհուրդը կօգնի պահպանել երիտասարդությունը

Եղինջ։ Եղինջը հակահիստամինային հատկություններ ունի, ինչը կարող է օգտակար լինել սեզոնային ալերգիայի դեպքում։ Եղինջի տերևներից թուրմ պատրաստեք և խմեք օրվա ընթացքում։

Մեղր։ Մեղրի օգտագործումը կարող է օրգանիզմին օգնել ադապտացվել ալերգենների հետ, որոնք գոյություն ունեն շրջակա միջավայրում։ Օրվա ընթացքում պարզապես 1 ճաշի գդալ մեղր օգտագործեք։ Բուժումը հարկավոր է սկսել խնդրահարույց սեզոնի սկսվելուց 1 ամիս առաջ։

Ցիտրուսային մրգեր։ Ինչպես հայտնի է, սրանք հարուստ են վիտամին C-ով, որն օրգանիզմին հարկավոր է ալերգիայի դեմ պայքարելու համար։ Բացի այն, որ վիտամին C-ն բնական հակաօքսիդանտ է, այն նաև բնական հակահիստամինային միջոց է։ Վիտամին C-ով հարուստ են նաև բրոկոլին, պղպեղը, ելակը, արքայախնձորը, կիվին։

Քրքում։ Սեզոնային ալերգիայի դեմ պայքարում կարևոր է ուշադրություն դարձնել նաև քրքումին։ Այն հարկավոր է պարզապես ավելացնել ճաշատեսակներին, որոնք օգտագործում եք։

Եթերային յուղեր։ Լավանդայի, էվկալիպտի, վարդի կամ անանուխի եթերային յուղերը ևս կօգնեն մաքրել շնչուղիները։

Սննդակարգի շտկում։ Հնարավոր է՝ սեզոնային ալեգիան կապված է որոշակի սնունդ յուրացնելու անկարողության հետ։ Այդ պատճառով շատ կարևոր է սննդակարգից բացառել սննդամթերքը, որը կարող է տհաճ նշանների առաջացման պատճառ դառնալ։ Ալերգիկ վիճակը կարող են վատացնել կաթնամթերքը, ձուն, շաքարը, կարտոֆիլը և օսլա պարունակող մյուս բանջարեղենը, տակապած սնունդը և ռաֆինացված մթերքը։ Ուշադիր եղեք, հասկացեք, թե որ մթերքն է ալերգիայի պատճառ դառնում։