Նոր մանրամասներ ողբերգական վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին

Արմավիրի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, նրանցից երկուսը, որոնք ստացել էին գանգուղեղային տրավմա, տեղափոխել են Երևան։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։
5 տուժած այս պահին դեռ հետազոտվում է Արմավիրի բկ-ում, նախնական ախտորոշմամբ նրանք ունեն վերջույթների սալջարդ։
Վթարի հետևանքով 4 մարդ զոհվել է։