Հրդեհից տուժած զինծառայողներից մեկին երեկ վիրահատել են. ինչպե՞ս է վիճակը

Հրդեհից տուժած զինծառայողներից մեկին երեկ վիրահատել են. ինչպե՞ս է վիճակը

Երկուսը դեռ բուժում են ստանում, մեկին երեկ վիրահատել ենք, պլաստիկան արվել է։

Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը՝ անդրադառնալով Ազատում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհից տուժած երեք զինծառայողների վիճակին։

«Զինծառյողներից մյուսին էլ շաբաթվա վերջում կվիրահատենք»,- նշեց Բաբայանը։

Նրա խոսքով՝ եթե ամեն ինչ լավ լինի, ապա երեկ վիրահատված տղան հաջորդ շաբաթ հնարավոր է դուրս գրվի։ 

«Ամեն ինչ բնականոն հունով շարունակվում է, տղաներին հավուր պատշաճի բուժօգնություն է տրամադրվում»,- ասաց Կարինե Բաբայանը։

Հիշեցնենք, անցած շաբաթ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ հրդեհից փրկված տղաներին բավականին երկար բուժում, ապաև վերականգնողական ընթացք է սպասվում: 

Նարե Գնունի