Կոտայքի մարզում բախվել են Nissan Murano-ն ու ЗИЛ բեռնատարը․ կա տուժած

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Nissan Murano մակնիշի ավտոմեքենան և ЗИЛ մակնիշի բեռնատարը: Գրել է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: