Մայքլ Ջորդանի սպորտային կոշիկներն աճուրդում վաճառվել են ռեկորդային 2,2 մլն դոլարով

Բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի կողմից NBA-ի եզրափակչում 1998 թվականին կրած մարզակոշիկները աճուրդում վաճառվել են 2,2 միլիոն դոլարով՝ դրանք դարձնելով երբևէ վաճառված ամենաթանկ կոշիկները: Այդ մասին գրում է BBC-ն։
«Այսօրվա ռեկորդային արդյունքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Michael Jordan սպորտային կոշիկների պահանջարկը շարունակում է գերազանցել սպասելիքները», - ասում է Sotheby's-ի հավաքածուների ղեկավար Բրամ Վախթերը:
Երեքշաբթի վաճառված Air Jordan XIII-ը բասկետբոլիստը կրել է Չիկագո Բուլզի հետ իր վերջին չեմպիոնական մրցաշրջանում 1997-98 թվականներին: 1998 թվականի NBA-ի եզրափակչի 2-րդ խաղում Ջորդանը վաստակել է 37 միավոր՝ թիմին 93-88 հաշվով հաղթանակ պարգևելով Յուտա Ջազի նկատմամբ։
Ըստ Sotheby's աճուրդի տան, 2-րդ խաղում հաղթելուց անմիջապես հետո Ջորդանը կոշիկները հանձնել է հանդերձարանում գտնվող մի տղայի՝ որպես շնորհակալություն կորած բաճկոնը գտնելու համար։
2021 թվականին Ջորդանին ն պատկանող Nike Air Ships կոշիկները վաճառվել է 1,47 միլիոն դոլարով։