Տերևաթափ, դատարկ փողոցներ. նոր կադրեր Ստեփանակերտից (տեսանյութ)

Տերևաթափ, դատարկ փողոցներ. նոր կադրեր Ստեփանակերտից (տեսանյութ)

Իրենց կամքով Արցախում ապրող «պարետ» Սաքոյի՝ Սարգիս Գալստյանի կինը՝ Մարգարիտա Շահնազարյանն իր «Ինստագրամ»-ում նոր տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտից։ Կադրերից երևում է, որ քաղաքում իրենցից բացի որևէ շարժ չկա։ Տերևաթափ է ու դատարկ փողոցներ։ 

Մարգարիտան տեսանկարահանել է Ալեք Մանուկյան փողոցը, իսկ նախօրեին՝ «Հատուկ Անյուտայի համար» վերտառությամբ նաև այլ թաղամաս։ Բռնի տեղահանված արցախցիները մեկնաբանությունների հավելվածում խնդրում են նկարահանել նաև իրենց փողոցները, իսկ Մարգարիտան մեծահոգաբար կատարում է բոլորի ցանկությունները։

Տեսանյութն այստեղ։