Խորապես ցնցված եմ, կիսում եմ եղբայրական վրաց ժողովրդի խորը վիշտը․ Փաշինյանի ցավակցական ուղերձը

Խորապես ցնցված եմ, կիսում եմ եղբայրական վրաց ժողովրդի խորը վիշտը․ Փաշինյանի ցավակցական ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Ռաչայի շրջանում ողբերգական աղետի հետևանքով մարդկային զոհերի և վիրավորների կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Խորապես ցնցված եմ Վրաստանի Ռաչայի շրջանում մարդկային կյանքեր խլած և ավերածություններ պատճառած աղետից:

Հայ ժողովրդի և Հայաստանի կառավարության, ինչպես նաև անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և եղբայրական վրաց ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Այս ծանր պահին կիսում ենք եղբայրական վրաց ժողովրդի խորը վիշտը»: