Պաշտոնական հաղորդագրություն Արցախից

Պաշտոնական հաղորդագրություն Արցախից

Այսուհետև Արցախի Հանրապետությունում գործունեություն ծավալող   յուրաքանչյուր բանկ Արցախում գործող մյուս բանկերի քարտերն  սպասարկելու է առանց միջնորդավճար գանձելու, իսկ դրա՝ տեխնիկապես անհնարինության դեպքում՝   գանձված միջնորդավճարը քարտապանին կվերադարձվի գործարքի հաջորդ օրը:

Արձագանքելով  բնակչության կողմից բարձրացված խնդրին և հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Արցախի Օպերատիվ շտաբը հարցը քննարկել էր ՀՀ կենտրոնական բանկի հետ,  որից հետո Արցախում գործող բոլոր բանկերին առաջարկվել էր վերոնշյալ կարգավորումը:  Բոլոր բանկերն իրենց համաձայնությունն են տվել և պատրաստակամություն են հայտնել ապահովել  ընթացակարգի իրականացումը: 

Այս մասին տեղեկացնում է ԱՀ օպերատիվ շտաբը: