Վենսան Կասելը բաժանվել է Թինա Կունակիից

Վենսան Կասելը բաժանվել է Թինա Կունակիից

Մեկ այլ զույգ, ում հարաբերություններն անխորտակելի էին թվում, բաժանվեցին: Ֆրանսիացի դերասան Վենսան Կասելը, ըստ երևույթին, բաժանվել է երիտասարդ կնոջից։

The Ocean's Twelve աստղը հեռացրել է Թինայի բոլոր լուսանկարները սոցցանցերից:

Նրանց սիրավեպը սկսվել է 2015 թվականին Իբիցայում։  

2016 թվականի օգոստոսին Կասելը և Կունակին գաղտնազերծեցին իրենց սիրավեպը, իսկ նոյեմբերին առաջին անգամ հանրությանը ներկայացան միասին։ Քչերն էին հավատում, որ իրենց հարաբերությունները կարող են երկար ու լուրջ լինել, սակայն 2018 թվականին Կասելը սիրելիին ամուսնության առաջարկ արեց։ Վերջինս պատասխանեց՝ այո։

Օգոստոսին զույգը շքեղ հարսանիք արեց, իսկ 2019 թվականի ապրիլին ծնվեց նրանց դուստրը՝ Ամազոնին։

Նրանց ամուսնությունը տևեց հինգ տարի։ Թվում էր, թե նրանք դեռ երջանիկ են, իսկ կրքերը զույգի մեջ չեն մարում։ 

Կան լուրեր, որ աղջիկը դավաճանել է 56-ամյա ամուսնուն:

Ավելին, ոչ վաղ անցյալում նրան տեսել էին Ռիոյի լողափերից մեկում՝ երիտասարդի ընկերակցությամբ։

Հիշեցնենք, որ Վենսան Կասելի առաջին կինը համաշխարհային կինոյի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկն էր՝ Մոնիկա Բելուչին: Նրա հետ նա երջանիկ էր 14 տարի, բայց ժամանակի ընթացքում նրանց քնքուշ զգացմունքները մարեցին։

«Նույնիսկ եթե մեր ճանապարհները տարբերվել են, մենք ընդմիշտ կմնանք մոտ», - ասել է Բելուչին: