Ինչպե՞ս ազատվել ճանճերից տանը և դրսում

Ինչպե՞ս ազատվել ճանճերից տանը և դրսում

Ամառվա այս շոգը դեռ բավական չէ, մեզ նաև ճանճերն ու մոծակներն են անհանգստացնում իրենց ներկայությամբ, որոնք ոչ միայն ազդում են մեր նյարդերի վրա, այլ նաև կարող են լուրջ առողջական խնդիրներ առաջացնել:

Կենդանիների արտաթորանքի, աղբի վրա նստող ճանճերը հաճախ նաև մեր սննդի վրա են հայտնվում, ինչի միջոցով տարբեր բակտերիաներ, հիվանդության հարուցիչներ են փոխանցում սննդին, իսկ դրա օգտագործումից էլ` հետևաբար մեր օրգանիզմին:

Ձեզ ենք ներկայացնում ճանճերի դեմ պայքարելու մի քանի միջոց:

1.Սանիտարական մաքուր պայմաններ

Ճանճերին հեռու պահելու համար անհրաժեշտ է`

- կենդանիների թողած արտաթորանքը խնամքով մաքրել. դրանք գրավում են ճանճերին: Մաքրելուց հետո անհրաժեշտ է նետել այն խնամքով փակված աղբամանի մեջ:

- ուտելուց հետո խնամքով հավաքեք սննդի մնացորդները. օրգանական թափոնները նույնպես գրավում են նրանց: Հավաքելուց հետո խնամքով թաքցրեք այն:

- չափից շատ մի ջրեք այգու բույսերը. մահացած բույսերի արգասիքները նույնպես գրավում են ճանճերին:

- հաճախակի փոխեք սենյակում պահվող ծաղկամանի ջուրը:

2.Խոչընդոտներ և ծուղակներ

- պատուհաններին խիտ ցանցեր տեղադրեք, որպեսզի ճանճերը չկարողանան ներս թափանցել:

- ճանճերի դեմ կպչուն ժապավենները իրենց գործն անում են, մանավանդ երբ քիչ ճանճ կա տարածքում: Այնուամենայնիվ, ձեզ կարող է դուր չգալ սենյակի մեջ մահացած ճանճերով կախված այն ժապավենը:

3. Թունաքիմիկատներ

Օգտագործեք վերը նշված մյուս միջոցները, իսկ թունաքիմիկատները` միայն խիստ ծայրահեղ դեպքում: