Պուտինը գարնանային զորակոչի hրամանագիր է ստորագրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել գարնանային զորակոչի մասին. հայտնում է TASS-ը:
Օրերս ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ այս գարնանը զորակոչված ՌԴ քաղաքացիները չեն ուղարկվի թեժ կետեր։
«Ցանկանում եմ ընդգծել, որ ժամկետային զինծառայողները չեն ուղարկվի որևէ թեժ կետ», - ասել է Շոյգուն երեքշաբթի կայացած ժողովի ժամանակ:
Նա նաև նշել է, որ «անցած տարվա գարնանային զորակոչի բոլոր զինծառայողները ծառայության ժամկետը լրանալուց հետո կտեղափոխվեն պահեստազոր և կուղարկվեն իրենց բնակության վայրեր»։