Ես խաղաղության որոշումը ստորագրելու եմ․ չի հետաքրքրում՝ հետո ինչ կլինի ինձ հետ․ Փաշինյան

ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ճիշտ են այն տեղեկությունները, թե թշնամին կիլոմետրերով ներխուժել է ՀՀ տարածք, ինչպես նաև այն լուրերը, թե թշնամին 100 դի է պատրաստվում մեզ վերադարձնել։

Փաշինյանն էլ առաջարկեց, որ պատերազմի շրջանակներում դաշտ նետված թեզեր ընդհանրապես չբարձրաձայնեն։
«Մենք բոլոր կեղծ հայտարարությունների հետևից պետք է գնանք։ Իհարկե, ներխուժել են՝ նախորդ տարվա մայիսի 12-ին 40 քառակուսի կմ տարածք օկուպացրել են մեր երկրից, մեր ԶՈՒ-ն աշխատում է այդ ներխուժումը վերացնելու ուղղությամբ, այս պահին էլ կարող եմ ասել, որ ևս 10 կմ քառակուսի օկուպացրել են մեր երկրից։ Պետք ա դուրս գան մեր տարածքից, սա մեր քաղաքական դիրքորոշումն է»,- ասաց նա։

Փաշինյանը նաև խոսեց “ծանր պատասխանատվությունից”.
«Ես իմ վրա պատասխանատվություն եմ վերցրել գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության։ Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ դավաճան կասի, ժողովուրդը հնարավոր է՝ որոշի, մեզ իշխանությունից հեռացնի, էլի գոհ ու շնորհակալ կլինենք: Եթե ՀՀ-ն խաղաղություն ստանա, ես ասում եմ՝ այն որոշումը, որը սա ապահովելու է, ես այդ որոշումը ստորագրելու եմ ու չի հետաքրքրում՝ հետո ինչ կլինի ինձ հետ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիաննա Թորոսյան