Արցախը եղել է, կա ու լինելու է․ սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ․ Թովմասյան

Արցախում չկան հայրենասեր մարդիկ,  կան 120 հազար Արցախը պաշտող մարդիկ, որովհետև միայն հայրենիքը պաշտողը կարող է այստեղ ապրել։ Հայրենասեր մարդիկ այն արցախցիներն են, որոնք ապրում են Արցախի սահմաններից դուրս, բայց Արցախը չեն մոռանում։ Այս մասին այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։

Թովմասյանն առաջարկեց երկրի նախագահին, որպեսզի Արցախում սկսվեն քաղաքական կոնսուլտացիաներ։

«Ոչ մեկը չի ասում, թե Շառլ Միշելը ինչ է ասել Ալիևին և Փաշինյանին, նա խոսել է նախկին ԼՂ ինքնավար մարզի մասին, նրա ժողովրդի մասին, ոչ թե ինքնորոշման իրավունքի մասին։ Ժողովուրդ ջան, սա միայն Շառլ Միշելի խոսքը չէ, սա Արևմուտքի հավաքական կարծիքն է։ Բոլորն էլ գիտեն, որ Արցախի հիմնահարցի լուծման բանալին դրված է ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների սեղանին։  Գիշերներս ու ցերեկներս խառնվել են իրար։ Վաղվանից սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ․ Արցախը եղել է, կա ու լինելու է»,-ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում