ՄԱԿ-ը հայտարարել է Ուկրաինայի նավահանգիստներում 4,5 մլն տոննա հացահատիկի մասին, որը հնարավոր չէ արտահանել

ՄԱԿ-ը հայտարարել է Ուկրաինայի նավահանգիստներում 4,5 մլն տոննա հացահատիկի մասին, որը հնարավոր չէ արտահանել

Ներկայումս Ուկրաինայի նավահանգիստներում գտնվող գրեթե 4,5 մլն տոննա հացահատիկ չի կարող արտահանվել երկրից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գերմանական մասնաճյուղի տնօրեն Մարտին Ֆրիկը։

«Այժմ գրեթե 4,5 մլն տոննա հացահատիկ գտնվում է Ուկրաինայի նավահանգիստներում և նավերում և չի կարող օգտագործվել»,- ասել է նա։

Խնդիրն, ըստ Ֆրիկի, այն է, որ նավահանգստի ելքերը և ծովային ուղիներն արգելափակված են:

«Աշխարհում շտապ անհրաժեշտ է Ուկրաինայից ստացված սնունդ: Սովը չի կարող զենք լինել ո՛չ ռազմական, ո՛չ էլ տնտեսական ծրագրերում», – ավելացրել է Ֆրիկը՝ կոչ անելով և՛ սննդամթերք տրամադրել Ուկրաինայի ժողովրդին, և՛ վերսկսել սննդի մատակարարումն այս երկրից այլ պետություններ՝ «համաշխարհային պարենային ճգնաժամը մեղմելու համար»։