Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը փորձել է առևանգել երգչուհի Բյանկային

Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը փորձել է առևանգել երգչուհի Բյանկային

Մոսկվայի կենտրոնում անհայտ տղամարդը փորձել է առևանգել երգչուհի Տատյանա Լիպնիցկայային, որը հայտնի է որպես Բյանկա։ Այս մասին հայտնել է Shot Telegram ալիքը։

Տելեգրամյան ալիքի տվյալներով՝ ամեն ինչ տեղի է ունեցել ուրբաթ՝ փետրվարի 2-ի երեկոյան։ Գեղեցկության սրահ գնալու ճանապարհին անհայտ անձը փայտով վազել է երգչուհու մոտ ու հրամայել նստել մեքենան։ Բյանկան բարձր բղավել է, ինչից հետո հարձակվողը վախեցել է և փախել։ Երգչուհու նկարագրության համաձայն՝ հարձակվողը մոտ երկու մետր հասակ է ունեցել, «Չիկատիլոյի դեմքով», հագին է եղել մուգ բաճկոն։

Այժմ Լիպնիցկայայի փաստաբանը որոշում է, թե արդյոք նրանք դիմելու են ոստիկանություն։ Ինքը՝ երգչուհին, խոստովանել է, որ նա ստիպված է եղել հոգեբանի մոտ գնալ, քանի որ վախենել է միայնակ դուրս գալ։