Քաղաքապետարան սիրուհիների հաստիքներ եք բերում․ թիմով բոլոլա արեցիք նախկինում էս նախագծի համար

38 հաստիք եք բերում, բայց, ըստ իս, բավականին անիմաստ հաստիքներ կան։ Այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում ասաց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

Նա զարմանքով նշեց, որ բերված նախագիծն ամբողջությամբ տառասխալներով է։

«Խնդրում եմ արձագանքեք՝ փոխքաղաքապետի երկրորդ օգնականն ինչի՞ն է միտված։ Եթե սա լիներ 2018-ից առաջ, ապա ընդդիմությունն ասելու էր՝ սա սիրուհու համար նախատեսված հաստիք է։ Ըստ իս, բերված հաստիքների կեսն անիմաստ է»,- ասաց Վարդանյանը։

Նա նշեց, որ նախագիծը նախկինում էլ է ներկայացվել, սակայն բոլոլա են արել իշխանության ներկայացուցիչները։

Մանրամասները՝ տեսանյութում։