Բացահայտվել են մրգերը, որոնք օգնում են հաղթահարել անքնությունը

Բացահայտվել են մրգերը, որոնք օգնում են հաղթահարել անքնությունը

Որոշ մրգեր պարունակում են նյութեր, որոնք օգնում են հաղթահարել անքնությունը: Ասել է քնի մասնագետ Մաքս Քիրստենը։

Նա HuffPost-ի հետ զրույցում նշել է այն մրգերը, որոնք պետք է ուտել ավելի լավ քնելու համար:

Քիրստենն անվանել է արքայախնձորը որպես քնի որակը բարելավող առաջին միրգը: Նա պարզաբանել է, որ այս մթերքը պարունակում է բրոմելայն ֆերմենտ, որն ունի հակաբորբոքային ու հանգստացնող ազդեցություն։

Նաև, ըստ մասնագետի, քնելուց մի քանի ժամ առաջ պետք է ուտել կեռաս, քանի որ այս հատապտուղները մեծացնում են քնի հորմոնի՝ մելատոնինի արտադրությունը։

«Բանանն էլ է օգտակար անքնության դեմ»,- վստահություն է հայտնել Քիրստենը։ Նա նշել է, որ դրանք պարունակում են մագնեզիում ու կալիում, որոնք օգնում են ավելի արագ քնել, ինչպես նաև տրիպտոֆան, որը նպաստում է խորն ու հանգիստ քնին։

Մասնագետը հավելել է, որ վիտամին C-ն դրական է ազդում քնի տևողության վրա։ 

Նա խորհուրդ է տվել օրական ուտել նարինջ, կիվի և այս նյութով հարուստ այլ մրգեր՝ քնի որակը բարելավելու համար, նաև սննդակարգում ավելացնել խնձոր, քանի որ դրանք կայունացնում են արյան գլյուկոզայի մակարդակն ու կանխում անքնությունը: