Մարդկանց մեծամասնությունը սխալ է ուտում սխտորը․ Այստեղից էլ ծագում են խնդիրները

Սխտորն անկրկների հոտով և կծու համով բազմամյա բույս է Միջին Ասիայից։ Իր հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկությունների շնորհիվ հնուց ի վեր բուժական բույս է համարվում։ Գիտականորեն ապացուցված է, որ այն մարդիկ, որոնց սննդակարգում մշտապես սխտոր կա, ավելի հազվադեպ են հիվանդանում, քան նրանք, ովքեր բավարար ուշադրություն չեն դարձնում սխտորին։
Ընդ որում՝ սխտորը հսկայական քանակությամբ օգտակար նյութեր է պարունակում․ կալցիում, կալիում, ֆոսֆոր, В և С խմբերի վիտամիններ, ինչպես նաև սելեն, յոդ և յուղեր։
Բացի այդ, այն պարունակում է եթերային նյութեր՝ ֆիտոնցիդներ, որոնք բույսը պաշտպանում են զանազան մանրէներից։ Եվ հենց այդ նյութն է ապահովում այս օգտակար մթերքի հակասնկային և հակաբակտերիալ ազդեցությունը։ Սխտորը նաև դրական ազդեցություն ունի տղամարդկանց առողջության վրա և նպաստում է տեստոստերոնի արտադրությանը։
Իջեցնում է ճնշումը
Եթե տառապում եք արյան բարձր ճնշումից, ձեր սննդակարգում սխտոր ավելացրեք։ Այն լայնացնում է անոթները և իջեցնում զարկերակային ճնշումը։
Կանխում է քաղցկեղային հիվանդությունները
Սխտորը նվազեցնում է քաղցկեղային հիվանդությունների առաջացման հավանականությունը, քանի որ պարունակում է ալիցին հակաօքսիդանտը, որը ոչնչացնում է քաղցկեղային բջիջները և նվազեցնում է շնչառական օրգանների վարակման հավանականությունը։
Դանդաղեցնում է ծերացումը
Այս սուր համով բանջարեղենը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ և օգնում են պահպանել երիտասարդությունը։
Որոշ տվյալներով՝ սխտորի օգտագործման նորմը 5-10 գրամ է, որը կազմում է մոտ 2 պճեղ։ Մթերքներ, որոնց հետ սխտորը բարեկամական չէ կաթ, լոլիկ, մրգեր
Ո՞րն է սխտոր ուտելու սխալ ձևը:
1. Ստամոքս-աղիքային հիվանդությունների դեպքում բանջարեղենը հում կերեք։
2. Սխտորը ամբողջությամբ կուլ տվեք։
3. Սխտոր կերեք դատարկ ստամոքսին։
4. Պատրաստեք «երիտասարդության էլիքսիրը», այսպես կոչված, կաթի և սխտորի հիմքով թուրմը։
5. Անտեսեք մասնագետների խորհուրդները եւ կերեք օրական սահմանված 5-10 գրամից ավելի։