Խնդիրն առաջացել է նրա համար, որ նախկինում չեն ասել՝ Տավուշի գյուղերն Ադրբեջանինն են․ ՔՊ-ական

Պիտի բանակցենք, հանձնաժողովը դրանով է զբաղվում։ Այդ մասին ԱԺ-ում MediaHub-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանն էլ է ասել, որ սա փուլ է, որի միջով պետք է անցնենք, այլընտրանք չկա։

Հարցին, թե ինչո՞ւ նախկին երեսուն տարիներին չէր ասվում, որ Տավուշի գյուղերն Ադրբեջանինն են, իսկ հիմա ասվում է, Ղալումյանը պատասխանեց․ «Ի՞նչ կապ ունի՝ ասել են, թե չեն ասել, հենց խնդիրն առաջացել է նրա համար, որ չեն ասել»։

Մանրամասները՝ տեսանյութում։