Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան-Իրան էներգետիկ կամուրջ կարող է ստեղծվե. Իրանում ՌԴ դեսպան

Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան-Իրան էներգետիկ կամուրջ կարող է ստեղծվել: Այս մասին հայտարարել է Իրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովը։
Նրա խոսքով, չորս երկրների միջև էներգետիկ կամուրջ ստեղծելու նախագիծ կա, որը ենթադրում է էլեկտրաէներգիայի տեղափոխում պիկ բեռնվածության ժամանակ:
Դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվան և Թեհրանը ներկայումս բանակցություններ են վարում այդ հարցի շուրջ։ Նախագիծը ենթադրում է էլեկտրաէներգիայի փոխանակում և փոխանցում չորս երկրների միջև։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world