Քրիստիննե Գրիգորյանի «դեբյուտը» կառավարության նիստին կնշանավորվի գաղտնի նախագծով 

Քրիստիննե Գրիգորյանի «դեբյուտը» կառավարության նիստին կնշանավորվի գաղտնի նախագծով 

Հոկտեմբերի 4-ին արտաքին հետախուզության պետ նշանակված Քրիստիննե Գրիգորյանն այսօր առաջին անգամ կմասնակցի կառավարության նիստին։ Այս կարգավիճակով նրա «դեբյուտը» կառավարության նիստին «կնշանավորվի» արտաքին հետախուզությանը վերաբերող մի նախագծի ներկայացմամբ։ 

Թե ինչ նախագծի մասին է խոսքը, չենք կարող ասել, քանի որ նախագիծն ընդգրկված է գաղտնի և չզեկուցվող հարցերի ցանկում։ Կառավարությունից չկարողացան, սակայն, հստակ ասել՝ գալո՞ւ է Քրիստիննե Գրիգորյանը նիստին, թե՞ ոչ։ Բայց նրա անունից նախագիծ, ամեն դեպքում, ներկայացված է օրակարգում։

Հիշեցնենք, որ Քրիստիննե Գրիգորյանը 2022թ. հունվարի 24-ին Ազգային ժողովի կողմից ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպան, սակայն ուղիղ մեկ տարի պաշտոնավարելուց հետո՝ 2023 թվականի հունվարի 23-ին հրաժարական է ներկայացրել՝ առանց որևէ լուրջ հիմբավորում ներկայացնելու։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ նա նշանակվելու է նոր ձևավորված արտաքին հետախուզության պետի պաշտոնում։

Վահե Մակարյան