Բժիշկը թվարկել է քնի ժամանակ մազերի վիճակը բարելավելու մի շարք եղանակներ

Տրիկոլոգ Թեյլոր Ռոուզը թվարկել է ձեր մազերի վիճակը քնած ժամանակ բարելավելու ուղիները: Համապատասխան հրապարակումը հայտնվել է նրա տիկտոկյան էջում։
Բժշկի խոսքով՝ գիշերը ձեր մազարմատները վնասելու մեծ հավանականություն կա։ Այս առնչությամբ մասնագետը խորհուրդ է տվել քնելուց առաջ ատլասե գլխարկ հագնել՝ միաժամանակ ցած թողնելով դրա տակի մազերը։ «Սա կանխում է լարվածությունը, ալոպեկիան և փխրունությունը, որն առաջանում է բարձիկի հետ շփման հետևանքով»,- բացատրել է Ռոուզը:
Մասնագետը նշել է, որ գլխարկի փոխարեն կարելի է մազերը հյուսել և ամրացնել դրանք ատլասե առաձգական ժապավենով։ Նա նաև առաջարկել է սովորական բարձի երեսը փոխարինել մետաքսով։