Ես իմ ասածներին տեր եմ, ներառյալ այն, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է․ Հայկ Մամիջանյան
Արարատ Միրզոյանը Երեւանի կենտրոնում ԱԺ ամբիոնից վախենում է ասել, որ Շուշին ու Հադրութը օկուպացված են, դե թող գնա՝ բանակցի ինչ ուզում է․ MediHub-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ խոսելով Վաշինգտոնում տեղի ունեցած ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից։
«Այս դահլիճում ես Արարատ Միրզոյանից պահանջել են, որ ամբիոնից հայտարարի, որ Շուշին, Հադրութը եւ հարակից շրջանները օկուպացված են, Միրզոյանը խուսափել է։ Հիմա բոլոր այն մարդիկ, ովքեր ինձ ասում են, որ գուցե Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում լավ բանակցի, ես նրանց հիշեցնում եմ, որ նա հրաժարվել է ասել՝ Շուշին ու Հադրութը օկուպացված են»,-նշեց Մամիջանյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե ինչու է Մամիջանյանը խոսում իշխանությունների դավաճանական գործողություններից, բայց ուղիղ չի ասում, որ Փաշինյանը դավաճան է, Մամիջանյանը պատասխանեց․
«Ես հանրային ինչ ասել եմ՝ տեր եմ, ներառյալ այն, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է»,-նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում