Մասկը 100 միլիոն դոլար կներդնի Թրամփի կողմից վերահսկվող քաղաքական կազմակերպությունում

Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը, ով վերահսկում է Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), նախատեսում է 100 միլիոն դոլար ներդնել երրորդ կողմի քաղաքական կազմակերպությունում, որը վերահսկվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: Այս մասին հայտնում է «New York Times»-ը (NYT)՝ վկայակոչելով աղբյուրներ։
Նրանց տվյալներով՝ Մասկն ու Թրամփի գործընկերները վերջին օրերին խոսում են ամերիկացի առաջնորդի կողմից վերահսկվող խմբին գործարարի ծրագրած նվիրատվության մասին։
Պարբերականը գրել է, որ Մասկը կլինի Սպիտակ տան առաջին աշխատակիցը, ով նման խոշոր քաղաքական ներդրում կունենա ԱՄՆ նախագահի արտաքին կազմակերպությունում։
Ըստ NYT-ի՝ ներկայումս հայտնի չէ՝ արդյոք Մասկը կատարել է իր ներդրումային ծրագրերը։
Գործարարն ու Սպիտակ տունը թերթին մեկնաբանություն չեն տվել։