Աշոտ Փաշինյանին առեւանգելու համար կարմիրբերետավորները բերման են ենթարկում զոհվածների ծնողներին

Աշոտ Փաշինյանին առեւանգելու համար կարմիրբերետավորները բերման են ենթարկում զոհվածների ծնողներին

Քիչ առաջ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կարմիրբերետավորները բերման ենթարկեցին զոհված զինծառայողների ծնողներին՝ «Որդիների կանչ»  ՀԿ գրասենյակից։ 

Ըստ երեւույթին՝ ծնողներին բերման ենթարկելու պատճառը Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առեւանգելու մասին հաղորդումն է, որ այսօր Փաշինյանն ինքն է ներկայացրել Շենգավիթի ոստիկանություն։ 

Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փորձել են առեւանգել Աշոտ Փաշինյանին՝ Շենգավիթի հայրական տան տարածքից։ 

Մանրամասն՝ քիչ անց։